2014 թվականի հուլիսի 29-31-ին Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցային համալիրում տեղի ունեցավ «Հետազոտական մեթոդներ. տվյալների հավաքագրում և բյուջետային ծախսերի վերլուծություն» թեմայով վերապատրաստման դասընթաց:
Դասընթացին մասնակցում էին «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և Քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» ծրագրի շահառու ակտիվ հասարակական կազմակերպությունները:
Դասընթացի ընթացքում քննարկվեցին սոցիալական մոնիտորինգի և գնահատման, հետազոտությունների նախագծման, տվյալների հավաքագրման և բյուջետային վերլուծությունների մեթոդներ: Ներկայացվեցին նաև Excel և EViews ծրագրային փաթեթներով տվյալների բազաների հետ աշխատելու որոշակի հմտություններ:
Դասընթացի ներկայացումները հասանելի են մեր կայքի Ներկայացումներ և ելույթներ բաժնում, իսկ լուսանկարները կարող եք դիտել այստեղ: