2013թ. օգոստոսի 18-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի Ընդհանուր ժողովի նիստը: Նիստին մասնակցում էին Ընդհանուր ժողովի անդամները, ինչպես նաև հրավիրված անձիք և Կենտրոնի աշխատակիցներ:
Նիստի ընթացքում քննարկվեցին.
1. Կենտրոնի 2008-2013 թվականների գործունեությունը,
2. 2014-2018 թվականների ռազմավարական ուղղությունները,
3. Կենտրոնի Ընդհանուր ժողովի ընդլայնման, նոր խորհրդակցական մարմինների ձևավորման և աշխատակազմի հզորացման վերաբերյալ հարցեր,
4. «Հայաստանի տնտեսական զեկույց»-ի կառուցվածքի և հետագա առաջմղմանը վերաբերող հարցեր:
Քննարկումների արդյունքում որոշում կայացվեց.
1. 2014-2018 թվականների ռազմավարական զարգացման պլանում թիրախավորել.
- Հետազոտական ռեսուրսների և աշխատակազմի կարողությունների զարգացումը,
- Միջազգային և տեղական մակարդակներում համագործակցության ընդլայնումը և ցանցային զարգացումը,
- Ծրագրային առաջարկների և ֆինանսավորման ընդլայնման զարգացումը,
- Ինտերնետային կայքի և հաղորդակցման այլ միջոցների զարգացումը:
2. Կարևորել «Հայաստանի տնտեսական զեկույցի» դերը` որպես Կենտրոնի գլխավոր վերլուծական պարբերական, մշակել դրա զարգացման ռազմավարություն,
3. Արմեն Գրիգորյանին և Բելա Գևորգյանին ընդգրկել «Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպություն ընդհանուր ժողովի կազմ: