«Փոքր և միջին ձեռնարկությունների թվային փոխակերպումը Արևելյան գործընկերության երկրներում» (DT4SME)
Գերմանական միջազգային համագործակցության ընկերություն, Մանհայմի համալսարանի Փոքր և միջին ձեռնարկությունների հետազոտությունների ինստիտուտ, (2024 թվականի մարտից)
«Փոքր և միջին ձեռնարկությունների թվային փոխակերպում» ծրագրի հիմնական նպատակը Արևելյան գործընկերության երկրներում փոքր և միջին ձեռնարկությունների թվայնացման խթանումն է։
Ծրագրի շրջանակներում, Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի (ՏԶՀԿ) փորձագետները կմասնակցեն մի շարք վերապատրաստման դասընթացների՝ վիճակագրական հետազոտությունների մեթոդներ, էքսպերիպենտալ դիզայն, արհեստական բանականության կիրառում և այլ թեմաներով։ Դասընթացները կկազմակերպվեն Մանհայմի համալսարանի ՓՄՁ հետազոտությունների ինստիտուտի կողմից։
Միաժամանակ, ՏԶՀԿ թիմը կիրականացնի հետազոտություն՝ ուղղված տնտեսության առանձին ոլորտներում ՓՄՁ-ների թվայնացման առանձնահատկությունների բացահայտմանը։