Սույն բաժինը մշակվել է հանրության լայն շրջանների և, մասնավորապես, հետազոտական հանրության համար սոցիալ-տնտեսական տեղեկատվության և վիճակագրության հասանելիությունն ապահովելու նպատակով:
Կայքում ըստ տնտեսության տարբեր հատվածների` մշակվել և ներկայացվում են համադրելի վիճակագրական ժամանակային շարքեր և աղյուսակներ:
Ներկայացվում են նաև որոշ միջազգային համադրումներ և Հարավկովկասյան երկրների վերաբերյալ տեղեկություններ:
Տվյալների աղբյուրները հայտնի վիճակագրական գործակալություններն են կամ պաշտոնական, ազգային ծառայություները: Առանձին դեպքերում տեղի է ունեցել ՏԶՀԿ մշակումներ` տվյալների համադրելիությունն ապահովելու համար:
Ակնկալվում է, որ կայքը կնպաստի զանազան անկախ հետազոտությունների և վերլուծությունների իրականացմանը` հետապնդելով հանրային իրատեսական կարծիքի ձևավորման և քաղաքականության որոշումների արդյունավետության բարձրացման նպատակ:
Տվյալները բերվում են հիմնականում տարեկան, առանձին դեպքերում` եռամսյակային և ամսական կտրվածքներով: Հետևեք ստորև բերվող հղումներին վիճակագրական օնլայն աղյուսակների կամ MS excel և E-views ծրագրային ձևաչափի ֆայլերի համար:
Ա. Ընթացիկ տնտեսական վիճակագրություն
Բ. Ժողովրդագրություն
Գ. ՀԶՆ և աղքատություն
Դ. Մակրոտնտեսական տվյալներ
Դ.1. Ազգային հաշիվներ
Դ.2. Հանրային ֆինանսեր
Դ.3. Վճարային հաշվեկշիռ և առևտուր
Դ.4. Գներ և փոխարժեքներ
Դ.5. Դրամավարկային ցուցանիշներ
Ե. Միջազգային համադրումներ