Վերապատրաստում, 2007 սեպտեմբեր-2011 սեպտեմբեր, Սյունիքի, Վայոց Ձորի, Շիրակի և Տավուշի մարզեր
2007-2011 թվականների ընթացքում ՏԶՀԿ-ն Օքսֆամ ՄԲ աջակցությամբ իրականացրել է թիրախային` Հայաստանի առավել խոցելի համայնքների կարողությունների հզորացմանն ուղղված լայնածավալ ծրագիր` կազմակերպելով վերապատրաստման դասընթացներ համայնքներում և Երևանում:
Ծրագիրը նպատակ էր հետապնդում բարձրացնել համայնքներում ՏԻՄ ֆիսկալ կառավարման կարողությունները, մոնիտորինգի գործիքների կիրառմամբ համայնքում բյուջեների կատարման թափանցիկությունը, համայնքի բնակչության մոտ համայնքի նկատմամբ սեփականատիրության զգացումը և ֆիսկալ կառավարման գործընթացում մասնակցության աստիճանը, սեփական շահերի ճանաչումը և դրանց պաշտպանությանն ուղղված պետական կամ համայնքային ծրագրերի հասցեականությունը: Ծրագրի շրջանակներում թողարկված ուղեցույցները pdf ֆորմատով կարող եք գտնել ուղեցույցներ և վերապատրաստման նյութեր բաժնում: