2016 թվականի հուլիսի 28-29-ին Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնը ներկայացրեց «Տնային պայմաններում միայնակ տարեցների սոցիալական սպասարկում» բյուջետային ծրագրերի անկախ գնահատման արդյունքները:
Բյուջետային ծրագրերի գնահատման նպատակն է բարձրացնել ծրագրերի վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը, ընդլայնել քննարկումները և երկխոսությունը, աջակցել քաղաքականություն մշակողներին` ծրագրերի արդյունավետության բարձրացման գործում:
Բյուջետային ծրագրերի գնահատման աշխատանքներն իրականացվել են Եվրոպական Միության աջակցությամբ և Օքսֆամ միջազգային կազմակերպության հետ համատեղ իրականացվող «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» ծրագրի շրջանակներում
Զեկույցների հայերեն և անգլերեն լեզուներով էլեկտրոնային տարբերակները հասանելի են հետևյալ հասցեով, իսկ լուսանկարները կարող եք դիտել այստեղ: Ներկայացումները հասանելի են հետևյալ հասցեով: