2014 թվականի ապրիլի 25-26-ին տեղի ունեցավ «Քաղաքականությունների պլանավորման շրջանակ. հանրային բյուջեներ և քաղաքականությունների մոնիտորինգ» թեմայով վերապատրաստման դասընթաց:
Դասընթացին, որը կրկնվեց նաև ապրիլի 28-29-ին, մասնակցում էին «Քաղաքականությունների բարելավմանն ուղղված երկխոսություն և Քաղաքացիական հասարակության մասնակցության ընդլայնում» ծրագրի շահառու հասարակական կազմակերպությունները:
Դասընթացի ընթացքում քննարկվեցին.
- Քաղաքականությունների պլանավորման շրջանակի հիմնական տրամաբանությունը և հիմնական ռազմավարական փաստաթղթերը, կապը բյուջեների հետ
- Հիմնական տնտեսական և հարկաբյուջետային ցուցանիշները
- Բյուջետային դասակարգումները և ծրագրային բյուջետավորման էությունը
- Բյուջետային վերլուծության և մոնիթորինգի գործիքները
- Բյուջեների մասնակցային մոնիթորինգը և ՀԿ-ների դերը
Մասնակիցներին ներկայացվեց նաև ԵՄ – Հայաստան գործընկերության ուղղությունները, ծրագրերը և տրամաբանությունը:
Դասընթացի ներկայացումները հասանելի են մեր կայքի Ներկայացումներ և ելույթներ բաժնում, իսկ լուսանկարները կարող եք դիտել այստեղ: