Ուսումնասիրությունն իրականացվել է «Քարդնո Իմերջինգ Մարքեթս» ընկերության հետ համագործակցությամբ` ԱՄՆ ՄԶԳ «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագրի շրջանակներում:
Ուսումնասիրության օբյեկտը մայրաքաղաք Երևանից դուրս գործող գրանցված և չգրանցված միկրո, փոքր և միջին ձեռնարկություններն են: Ուսումնասիրության հիմնական առարկան այս ձեռնարկությունների կողմից ֆինանսական ծառայությունների և գործիքների օգտագործումը և հասանելիությունն է: