Միջազգային համաժողով, դեկտեմբեր 2010, Երևան
ՏԶՀԿ-ն ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Համաշխարհային բանկի նախաձեռնությամբ 2010թ-ի դեկտեմբերին Երևանում` ՀԱՀ-ի Մանուկյան սրահում, կազմակերպել էր «Հայաստանի արտահանման ընդլայնման հիմնախնդիրները» խորագրով միջազգային համաժողով:
Համաժողովին մասնակցում էին պետական և միջազգային կառույցների, մասնավոր հատվածի, համալսարանների և հետազոտական կենտրոնների ավելի քան 80 ներկայացուցիչներ: Համաժողովը կոչված էր ապահովելու արտահանման ընդլայնմանը վերաբերող գաղափարների ու գիտելիքի, ինչպես նաև փորձի փոխանցում մասնակիցների միջև: Համաժողում հնչած ելույթների ներկայացումները pdf ֆորմատով կարող եք գտնել ներկայացումներ և ելույթներ բաժնում: