2024թ․ սոցիալական պաշտպանության պարզեցված բյուջեն մշակվել է Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոնի կողմից (EDRC)՝ «Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և իրականցվում է Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Ագորա Սենթրլ Յուրոփ կազմակերպությունների հետ համագործակցությամբ։
Սոցիալական պաշտպանության 2024 թվականի պարզեցված բյուջեն վերլուծական հրապարակում է՝ ուղղված հանրության լայն շրջանակի։ Այն նպատակ ունի բարձրացնել հանրության իրազեկվածության մակարդակը, հիմքեր ստեղծել քաղաքացիական հասարակության և հանրային հատվածի արդյունավետ երկխոսության և տեղեկացված քննարկումների համար։
Հրապարակմանը կարող եք ծանոթանալ այստեղ։