Հոկտեմբերի 24-25-ը տեղի ունեցավ «Կլիմայական բյուջե․ կլիմայական բյուջետային ծախսերի նշագրում» թեմայով առաջին դասընթացը, որին մասնակցեցին ներկայացուցիչներ ՀՀ շրջակա միջավայրի, ՀՀ էկոնոմիկայի և ՀՀ ֆինանսների նախարարություններից։
Դասընթացի հիմնական նպատակն է ՀՀ շահառու պետական մարմիններում ձևավորել կարողություններ` կլիմայական բյուջետային ծախսերի հատկորոշման և նշագրման ոլորտում՝ հետագայում գերատեսչության կլիմայական բյուջետային ծախսերի արդյունավետ գնահատում իրականացնելու համար: Մասնավորապես, դասընթացն ուղղված է բյուջետային գործընթացի շրջանակներում կլիմայի փոփոխությանն առնչվող բյուջետային ծախսերի նշագրման համակարգի ներդրման անհրաժեշտ քայլերի, կլիմայական բյուջետային ծախսերի նշագրման Հայաստանում առաջարկվող մեթոդաբանության ներկայացմանը և փորձարկմանը։
Դասընթացը կազմակերպվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Կլիմայական խոստում Հայաստան. խոստումից ազդեցություն» ծրագրի շրջանակներում։
Լուսանկարները կարող եք դիտել այստեղ: