Դեկտեմբերի 6-7-ը ՏԶՀԿ-ն մասնակցել է Միջազգային էներգետիկ գործակալության կողմից կազմակերպված քննարկմանը, որը նվիրված է եղել EU4Energy ծրագրին, Հայաստանի էներգետիկ հաշվեկշռի և ԷԳԾ մոնիտորինգի համակարգի մշակմանը:
Քննարկման առաջին օրը ՄԷԳ մասնագետները ներկայացրել են EU4Energy ծրագիրը, որը էներգետիկայի ոլորտում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող և INOGATE ծրագրի շարունակությունը հանդիսացող ծրագիր է: ՏԶՀԿ-ն ներկայացրել է 2015 թվականի Հայաստանի էներգետիկ հաշվեկշռի (ՀԷՀ) ընդհանուր սկզբունքները, ձևաչափերը՝ EIA և Eurostat, ՀԷՀ մշակման բացատրագիրը: Քննարկման երկրորդ օրը նվիրվել է Էներգաարդյունավետության մոնիտորինգի կարևորությանը և ցուցանիշներին, ինչպես նաև Հայաստանի Էներգախնայողության գործողությունների ծրագրի (NEEAP) մոնիտորինգի համակարգի մշակմանը: