Մասնագիտացում
Կենտրոնը հավաքագրում և վերլուծում է տվյալներ, նախագծում և իրականացնում է հետազոտություններ, իրականացնում է հանրային ծրագրերի և ծառայությունների մոնիտորինգ և գնահատումներ, ստացված արդյունքների և բացահայտումների հիման վրա մշակում է քաղաքականության առաջարկներ ու նախագծեր, ինչպես նաև իրականացնում է կարողությունների զարգացման և իրազեկության բարձրացման միջոցառումներ:
Կենտրոնը միաժամանակ կազմակերպում և իրականացնում է նաև կարողությունների զարգացման և իրազեկության բարձրացման միջոցառումներ: Այսպիսով, Կենտրոնը հիմնականում իրականացնում է հետևյալ աշխատանքները.
Մասնագիտացում
Կենտրոնի ծրագրային գործունեությունն իրականացվում է սահմանված հիմնական ուղղություններին համապատասխան` բխելով Կենտրոնի կանոնադրական նպատակներից և առաքելությունից (տե’ս նաև Գործունեություն բաժինը):
Կենտրոնը հավաքագրում և վերլուծում է տվյալներ, նախագծում և իրականացնում է հետազոտություններ, իրականացնում է հանրային ծրագրերի և ծառայությունների մոնիտորինգ և գնահատումներ, ստացված արդյունքների և բացահայտումների հիման վրա մշակում է քաղաքականության առաջարկներ ու նախագծեր:
Շուրջ 17-ամյա գործունեության ընթացքում Կենտրոնն իրականացրել է մի շարք ծրագրեր, որի արդյունքում ձևավորել և զարգացրել է նաև իր ինստիտուցիոնալ և ռեսուրսային կարողությունները:
Կենտրոնի հիմնական մասնագիտացումներն են.
- Տնտեսական զարգացման և սոցիալական իրավիճակի վերլուծությունները,
- Քաղաքականությունների վերլուծությունը և հանրային ծրագրերի մոնիտորինգը և գնահատումը,
- Աղքատության և սոցիալական ազդեցության գնահատումները,
- Բյուջետային վերլուծությունները,
- Մակրո և միկրոտնտեսական մոդելավորումը և կանխատեսումները,
- Տվյալների մշակման և որակի գնահատման աշխատանքները,
- Լայնածավալ վիճակագրական ընտրանքային (քանակական) հետազոտությունները,
- Մասնակցային արագ գնահատման մեթոդների հիման վրա որակական հետազոտությունները,
- Կարողությունների զարգացումն ու գիտելիքի փոխանցման միջոցառումները:
Արդյունքում, Կենտրոնի գործունեության կոնկրետ սովորաբար ստեղծվում են.
• Հետազոտական, վերլուծական և քաղաքականության տարաբնույթ զեկույցներ, հաշվետվություններ և թեմատիկ պարբերականներ, • Գործառնական ուղեցույցեր և վերապատրաստման նյութեր, |