Պարզեցված ոլորտային բյուջեները ամփոփում են համապատասխան ոլորտներում բյուջետային ֆինանսավորման միտումները և կառուցվածքը, ներկայացնում ոլորտների բյուջետային ծրագրերը: Դրանք վերլուծական հրապարակումներ են, որոնց նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածության մակարդակը, հիմքեր ստեղծել քաղաքացիական հասարակության ու հանրային հատվածի արդյունավետ երկխոսության և տեղեկացված քննարկումների ու որոշումների համար:
Փաստաթղթերը հասցեգրվում են ՀԿ-ներին և քաղաքացիական հասարակության այլ կառույցներին ու խմբերին:
Պարզեցված բյուջեների հայերեն և անգլերեն լեզուներով էլեկտրոնային տարբերակները հասանելի են հետևյալ հասցեով: